Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արաքսի ձախ ափին»

Նոյեմբեր 18,2009 00:00

Երեկ Մոսկվայի տանը կայացել է «Արաքսի ափին» հայ-թուրքական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ստեղծվել է Հայկական մարքեթինգի ասոցիացիայի եւ Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ: «Մեր հիմնական խնդիրն էր՝ ցույց տալ այսօրվա Հայաստանը ներկայիս Թուրքիային, եւ հակառակը»,- «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում նշել է ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը: Նրա խոսքով, ֆիլմում բարձրացվում են մի շարք հրատապ խնդիրներ՝ կապված ինչպես էկոլոգիայի, այնպես էլ հայ-թուրքական սահմանի բացման հետ: «Դա վավերագրական ֆիլմ է՝ խաղարկային կինոյի տարրերով»,- ասել է նա: Թուրքիայում «Արաքսի ափին» ֆիլմի պաշտոնական պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 10-12-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել