Նոյեմբերի 15-ին Մ. Սարյանի տուն-թանգարանում կայացավ Նատալյա Հարությունյանի կազմակերպած համերգը՝ նվիրված մեր նշանավոր մտավորականներից մեկի՝ Էդմոն Ավետյանի հիշատակին: Նրա մասին ջերմ խոսքեր ասաց Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանը, ընթերցվեց Տ. Մանսուրյանի նամակը, կատարվեցին հայ, ռուս եւ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: