Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրիգորի «Արնախումի ընտանիքը»

Նոյեմբեր 18,2009 00:00

Այս տարվա մարտին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացել է Գրիգոր Խաչատրյանի բեմադրած «Արնախումի ընտանիքը» ներկայացման պրեմիերան՝ ըստ Վ. Սիգարեւի: Այն օրերս ցուցադրվեց նաեւ Երիտասարդ թատերական ռեժիսորների 4-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում: Բեմադրության մեջ խաղում են հայտնի դերասաններից՝ Նաիրա Շահիրյանը, Գրիգոր Գաբրիելյանը, երիտասարդներից՝ Արեն Վաթյանը, Վահագն Գալստյանը, Շողեր Աթանեսյանը եւ այլք…
Սիգարեւի գործերին Դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր Գ. Խաչատրյանը անդրադարձել է նաեւ Թատերական գործիչների միության աջակցությամբ բեմադրված «Ֆանտոմային ցավերում», որը, ցավոք, չեմ դիտել, բայց, շատերի համոզմամբ, բավականին հաջող բեմադրություն է: Ինչ վերաբերում է «Արնախումի ընտանիքին», այն մի քիչ ձգձգված էր եւ դաժան տեսարանների առումով՝ պինդ նյարդեր ունեցող հանդիսատեսի համար էր: Փաստենք նաեւ, որ յուրաքանչյուր դերասան «իր տեղում» հրաշալի էր խաղում, բայց մեծ հաշվով նրանց առանձին լավ խաղը բեմադրությունը ներդաշնակ չէր դարձնում ու այն կցկտուր էր թվում:
Դառնալով Գ. Խաչատրյանին, հավելենք, որ, ավագ կոլեգաների գնահատմամբ, նա շնորհալի երիտասարդ է եւ պատահական չէ, որ նրա «Ֆանտոմային ցավերը» անցյալ տարի արժանացել է ԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել