Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Նոյեմբեր 18,2009 00:00

Եվրամիությունը երեկ երկարաձգել է 2006թ. նախագահական կեղծված ընտրություններից հետո Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ վիզային սահմանափակումների սառեցումը: Այդ մասին փոխանցում է «Utro.ru»-ն: Այդուհանդերձ, ԵՄ-ն որոշել է ամբողջությամբ չվերացնել դրանք՝ երկրում քաղաքական բարեփոխումների թեեւ անբավարար, բայց նշմարվող առաջընթացի պատճառով: Երեկ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարների հաստատած հայտարարության համաձայն, սահմանափակումները սառեցված կմնան մինչեւ 2010թ. հոկտեմբեր ամիսը՝ Բելառուսում ժողովրդավարական բարեփոխումները խթանելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել