Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԱԿԼԵՍԻ ՍԽՐԱՆՔԸ՝ ԻՐԱՔՈՒՄ

Նոյեմբեր 18,2009 00:00

Իրաքում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ադ Մելկերտը հայտարարել է, թե 2010թ. հունվարին Իրաքում կայանալիք համընդհանուր ընտրությունների նորմալ անցկացման համար նվազագույն ընդունելի պայմաններ ապահովելու առաջադրանքն իրականացնելը հավասարազոր է Հերակլեսի սխրանքին: Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զգուշացրել է, որ ընտրություններ կազմակերպել հնարավոր է, բայց լուրջ մտահոգություն է առաջացնում դրանց պատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակի սղությունը, որի արդյունքում հնարավոր է, որ ծագեն չնախատեսված խնդիրներ:
Իրաքի խորհրդարանը միայն օրերս է որոշում ընդունել, թե հատկապես ով իրավունք ունի քվեարկելու Կիկուկում, որի նկատմամբ վերահսկողություն սահմանելուն հավակնում են քրդերը, թուրքմեններն ու սունի-արաբները: Ընտրությունների հաջող անցկացումը կարեւոր պայման է հաջորդ տարվա օգոստոսին Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել