Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՇՈՒՄ ԵՆ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՏԱՐԵԴԱՐՁԸ

Նոյեմբեր 18,2009 00:00

Չեխիան եւ Սլովակիան երեկ նշել են Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմի անարյուն տապալման եւ «թավշյա հեղափոխության» մեկնարկի 20-ամյակը: 1989թ. նոյեմբերի 17-ին ոստիկանությունը ցրել էր Պրահայում տեղի ունեցած ուսանողական խաղաղ ցույցը, որին հաջորդած բողոքի զանգվածային երկշաբաթյա ակցիաները հանգեցրել էին կոմունիստների իշխանության տապալմանը: Եվս երեք տարի անց երկիրը խաղաղ ճանապարհով փլուզվել եւ ծնունդ էր տվել երկու անկախ պետությունների:
Այսօր ե՛ւ Չեխիայում, ե՛ւ Սլովակիայում ուսանողական ցույցի մեկնարկի օրը նշվում է որպես պետական տոն, որը երկու երկրների հասարակություններն էլ համարում են ազատության եւ ժողովրդավարության հաստատման փուլ:
Տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառումների ընթացքում ուսանողները քայլերթ են անցկացրել Պրահայի կենտրոնական փողոցներով, ինչպես դա եղել էր 20 տարի առաջ: Ավելի վաղ, Պրահայում տեղի են ունեցել նաեւ ռոք-համերգներ, որին մասնակցել է «թավշյա հեղափոխության» առաջնորդներից մեկը՝ նախկին այլախոհ Վացլավ Հավելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել