Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանը աշխարհի ամենակոռումպացված երկրների ցանկում է

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Ռուսաստանը նախկինի նման համարվում է աշխարհի ամենակոռումպացված պետություններից մեկն ու «Transparency International»-ի միջազգային կազմակերպության կոռուպցիայի համաշխարհային դասակարգման ցանկում, 180 պետությունների թվում, զբաղեցնում է 146-րդ տեղը: Այդ ցանկի 145-րդ տեղում Քենիան է, 147-րդը՝ Սիերա-Լեոնեն: Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի Ռուսաստանի ցուցանիշում գրանցված աննշան առաջխաղացումը՝ 0,1 բալ, պայմանավորված է վերջերս ՌԴ-ում հակակոռուպցիոն նորմատիվ-իրավական ակտերի փաթեթի ընդունման փաստով: Կազմակերպության տվյալներով, կոռուպցիայի ամենացածր մակարդակը Նոր Զելանդիայում է, Դանիայում եւ Սինգապուրում: Ամենավատ վիճակը Մյանմայում, Աֆղանստանում եւ Սոմալիում է: «Արեւելյան եւ Հարավային Եվրոպա ու Կենտրոնական Ասիա» տարածաշրջանում, ուսումնասիրությունների տվյալներով, Ռուսաստանը 20 երկրների ցանկում զբաղեցնում է 15-րդ տեղը եւ գտնվում է Ադրբեջանի եւ Ուկրաինայի միջեւ: Տարածաշրջանային ցանկը գլխավորում են Թուրքիան, Խորվաթիան եւ Վրաստանը: Հայաստանն այս ցանկում 3-4 տեղերում է: Վերջին տեղերում են Ղրղըզստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը:
«Reuters»-ի մատուցմամբ, ՌԴ իշխանություններն ընդունում են, որ կոռուպցիան այդ երկրի հիմնական խնդիրներից մեկն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել