Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետը աջակցություն է որոնում Իսպանիայում

Նոյեմբեր 18,2009 00:00

Իսպանիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Իսպանիայի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը: Նրա ասելով, ԵՄ-ում Իսպանիայի նախագահությունը կարող է դրականորեն ազդել ԵՄ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումների մերձեցման վրա:
«Yenisafak» թերթի փոխանցմամբ, Անկարան հույս ունի, որ Իսպանիան կպաշտպանի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը: Թուրք նախարարը նաեւ շեշտել է, որ իսպանացի գործընկերների հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է նաեւ տարածաշրջանային համագործակցության, կիպրական, ղարաբաղյան եւ պաղեստինյան հիմնախնդիրների կարգավորման հարցը: «Մենք հույս ունենք, որ Իսպանիան, որը 2010թ. առաջին կեսին ստանձնելու է ԵՄ նախագահությունը, ավելի ակտիվորեն կզբաղվի այդ խնդիրների կարգավորմամբ, որոնք արգելակում են տարածաշրջանային համագործակցությանը»,- հայտարարել է Դավութօղլուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել