Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՐԱՑՈՂԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ

Նոյեմբեր 18,2009 00:00

Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը»՝ Ֆրանսիայի Նանս քաղաքի ֆրանսիական քոլեջի թուրք աշակերտ 13-ամյա Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացվել է՝ շարադրության մեջ Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու պատճառով: Դպրոցը 2 օր ժամանակ է տվել Մուստաֆային, որպեսզի նա տեղեկություններ հավաքի Հայոց ցեղասպանության մասին եւ շտկի իր տեսակետները: «Մարմարայի» հաղորդմամբ՝ քոլեջի պատմության ուսուցիչը հանձնարարել էր շարադրություն գրել Հայոց ցեղասպանության եւ 1915-ի դեպքերի մասին: Թուրք աշակերտը, որ մինչ այդ բանավիճել էր իր ուսուցչի հետ, այս անգամ շարադրության մեջ գրել է. «Նույնիսկ եթե ցեղասպանություն եղել է, հայերն արժանի էին դրան»: «Զաման» թերթի Փարիզի թղթակիցը գրել է, որ Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը դեռ վավերացված չէ, բայց այն արդեն գործադրվում է:
Դպրոցի ուսուցիչը որոշ ժամանակ առաջ, անհանգստանալով Մուստաֆայի պնդումներից, հրավիրել է նրա հորը եւ բացատրել, որ տղան, Ֆրանսիայի օրենքների համաձայն, հանցանք է գործում՝ ուրանալով Հայոց ցեղասպանությունը: Հայրը պատասխանել է, որ տեղյակ չէ նման օրենքի գոյության մասին, իսկ ավելի ուշ նշել է, որ պատմության ուսուցիչը ցեղապաշտական մոտեցում է դրսեւորել ու բարկացրել 13-ամյա պատանուն: Նա ասել է, թե ինքը նույնպես չի հավատում, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, բայց ցավում է, որ որդին գրել է, թե հայերն արժանի էին դրան: «Զամանի» թղթակցի հետ զրույցում տնօրենը պաշտպանել է պատմության ուսուցչին եւ արդար համարել պատիժը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել