Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆԻՆ

Նոյեմբեր 18,2009 00:00

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը նոյեմբերի 18-20-ը կազմակերպում է խորհրդաժողով՝ «Պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ աշակերտների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատման հիմնախնդիրները» խորագրով: ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ «խորհրդաժողովի նպատակն է ճշգրտել պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ աշակերտների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատման հիմնահարցերի բացահայտման եւ լուծման սկզբունքներն ու մոտեցումները: Համաժողովի կազմակերպումը պայմանավորված է հիմնախնդիրները քննարկելու եւ հանրակրթության նոր գնահատման համակարգի կայացման ուղիների մշակման անհրաժեշտությամբ»: «Առավոտը» առաջիկայում կանդրադառնա այս թեմաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել