Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՉԿԱՅԱՑԱՎ

Նոյեմբեր 18,2009 00:00

Բայց սա չի նշանակում, թե մեղրեցիները հրաժարվել են իրենց պահանջներից

Երեկ Մեղրիում հրավիրած հանրահավաքը, նախաձեռնողների կամոք, չի կայացել: Հիշեցնենք, որ «Առավոտի» նոյեմբերի 14-ի համարում «Մեղրեցիները դժգոհ են օպտիմալացումից» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ նրանք դժգոհ են ՀՀ կառավարության այն որոշումից, որով նախատեսվում էր Մեղրու եւ Ագարակի բժշկական կենտրոնները միավորել, եւ որի արդյունքում հիվանդանոցի շենքը օտարվելու էր, Մեղրիում հիվանդանոց չէր լինելու՝ մոտակա հիվանդանոցը լինելու էր 12 կմ հեռու գտնվող Ագարակում: Ու հենց այս խնդիրների մասին պիտի խոսվեր միտինգի ժամանակ:
Հանրահավաքի 10 նախաձեռնողներից 6-ը քաղաքի ավագանու անդամներ են եւ հրաժարվել են հավաքի մտքից՝ միայն այն բանից հետո, երբ ավագանու երեկվա նիստում քաղաքապետը հայտարարել է, որ հարցը կարգավորման փուլում է եւ կառավարությունը վերանայում է որոշումը:
Իսկ եթե ՀՀ կառավարությունը հանկարծ մեղրեցիներին չգոհացնող պատասխան տա, Մեղրիում հանրահավաք կլինի եւ դեռ ավելին՝ մեղրեցիները կփակեն Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել