Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՈՀ՝ ՇԱՀՈՒՄՅԱՆՈՒՄ

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Այս տարվա հուլիսին, սեպտեմբերին եւ այս ամիս տեղեկացրել ենք, որ Կապանի «Deno Gold Mining» ընկերության կողմից Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործման արդյունքում բանավանի բնակիչների կյանքը վտանգվում է, սողանքներ են սկսվել, սակայն այս առթիվ բնակիչների բողոքները մնում են անպատասխան, անգամ դատարանն է մերժել նրանց հայցը: Ու մինչ պատրաստվում է վերաքննիչ բողոքը, նշված հանքում նոյեմբերի 15-ին մարդ է զոհվել: Մահվան փաստի առթիվ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Մահվան պատճառները հետաքննվում են:
Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն, որ շահումյանցիների շահերն է ներկայացնում դատարանում, սեփական հետաքննությունն է անցկացնում: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում  աշխատողի զոհվելու վայրին, քանի որ հայտնի է՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն  արգելք է դրել հանքանյութի արդյունահանման գոտում գտնվող Շահումյան բանավանում ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքների վրա՝ նկատի ունենալով մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգները:
Ըստ չճշտված տվյալների, «Deno Gold Mining» ընկերությունը ներքին հրամանով արգելել է տեղեկատվություն տրամադրել՝ մինչեւ ընկերության պաշտոնական հաղորդագրության հրապարակվելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել