Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

7 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՐԸ 17 ՏԱՐԻ ԽՈՇՏԱՆԳԵԼ Է

Նոյեմբեր 18,2009 00:00

Լոնդոնում ձերբակալվել է վտանգավոր հանցագործ, որը 17 տարի ահաբեկում էր Բրիտանիայի մայրաքաղաքի տարեց բնակիչներին: Հանցագործը, որին լրագրողները կնքել էին «Գիշերային ստալկեր» անվամբ, սողոսկում էր միայնակ ծերերի եւ հաշմանդամների բնակարաններ, խոշտանգում էր, բռնաբարում, այնուհետեւ տունը թալանելուց հետո անհետանում էր:
Սովորաբար նա զոհի տուն էր մտնում ուշ գիշերով, նախօրոք անջատելով հոսանքն ու հեռախոսը: Լոնդոնի ոստիկանության հաղորդմամբ, նա քնած զոհին արթնացնում էր լապտերի ուժեղ լույսը աչքերին պահելով եւ ենթարկում էր երկարատեւ տանջանքների, որոնք տեւում էին մի քանի ժամ:
Պարզվել է, որ «Գիշերային ստալկերը» 52-ամյա Դելռոյ Գրանտն է՝ 7 երեխաների հայր եւ խնամում է հաշմանդամ կնոջը, որի հետ ժամանակ առ ժամանակ քաղաքի փողոցներում քարոզում է «Եհովայի վկաներ» կրոնական շարժման գաղափարները:
Գրանտի զոհերն են 68-93 տարեկան անձինք: Ոստիկանությունը ենթադրում է, որ 17 տարվա ընթացքում հանցագործությունների թիվը հասել է մոտ 200-ի:
Քննությունը ոստիկանության վրա նստել է մոտ 10 մլն ֆունտ ստեռլինգ (17 մլն դոլար):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել