Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԵՐԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՋԸ

Նոյեմբեր 18,2009 00:00

ՌԴ Պերմի երկրամասի ոստիկանությունը բացահայտել է 25-ամյա թափառաշրջիկի դաժան սպանության գործը: Թափառաշրջիկին սպանել են նրա երեք ընկերները: Վերջինները դիակի մի մասը կերել էին, իսկ մյուս մասը հանձնել էին մոտակա կրպակ, որը պատրաստում է կարկանդակ ու շաուրմա:
Կրպակի կասկածելի մսից վերցրել են նմուշ եւ փորձաքննություն է արվում պարզելու՝ այն մարդո՞ւ միս է, թե՞ ոչ: Միաժամանակ ստուգվում է կասկածյալների հոգեկան վիճակը:
Ըստ նախաքննության տվյալների, հանցագործությունը կատարել են Պերմի Չերնյավսկի անտառներում գտնվող գետնափոր տնակներում ապրող «բոմժերը»: Նրանք դաժան ծեծի են ենթարկել «ընկերոջը», այնուհետեւ մուրճի եւ դանակի հարվածներով սպանել նրան: Ապա դիակից ողջ «կոլեկտիվի» համար ընթրիք են պատրաստել, մյուս մասը՝ վաճառել կրպակին:
Վարկածներից մեկը՝ սպանությունն է խանդի հողի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել