«Առավոտը» տեղեկացրել էր ատոմակայանից 300մ հեռավորության վրա հայտնաբերված մարտական ականի մասին:
ԱԻՆ-ը, տարաբնույթ վարկածներից զերծ մնալու համար, երեկ տեղեկացրեց, որ այդ տարածքում տարիներ առաջ տեղակայված է եղել հրաձգարան, եւ «նման գտածոներն այստեղ հազվադեպ չեն»: Անցած տարիներին այստեղ նույնպես հայտնաբերվել են ականներ: Իսկ վերջինը, որի մասին տեղեկացրել էինք, հայտնաբերվել է դաշտում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման ժամանակ: