Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցներ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ոստիկանները մեղադրվում են անցյալ տարվա մարտի 1-ին Ազատության հրապարակում ոչ իրավաչափ գործողությունների, քաղաքացիներին ծեծի ենթարկելու համար: Երեկ ոստիկանների պաշտպան Արշակ Թովմասյանը միջնորդեց ժամանակ տրամադրել իրեն՝ պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար: Մեղադրող Հարություն Հարությունյանն ակնարկեց, որ նախորդ դատական նիստին պաշտպանն այդ նույն միջնորդությունն արել է, եւ որ նա կողմնակալ է: Ա. Թովմասյանը պնդեց, որ դադարեցվի իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ նրանք առաջնորդվել են «Ոստիկանության մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել