Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉԽԱՐՆ ՈՒ ՍԽՏՈՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Նոյեմբեր 18,2009 00:00

Վերջին օրերին վաճառքի կետերում գառան, ոչխարի միսը եւ սխտորը թանկացել են: Եթե նախկինում 1 կգ գառան կամ ոչխարի միսն արժեր 1800-2000 դրամ, այսօր դարձել է 2200-2500 դրամ: 500-600 դրամով էլ բարձրացել է սխտորի գինը: Այն նույնպես 1200-ից դարձել է 1800 դրամ: Այս երկու սննդատեսակի թանկացումն էլ թերեւս պայմանավորված է մեր երկիր ներթափանցած «խոզի գրիպի» հանգամանքով: Այդ վիրուսից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սխտոր շատ օգտագործել: Փոխարենը խոզի միսն էժանացել է ավելի քան 600 դրամով: Այն վերջին օրերին լավ չի սպառվում: Ոչխարի մսի թանկացման մեկ այլ պատճառ էլ է նշվում. քանի որ մեր երկրից սկսել են մեծ քանակությամբ ոչխար արտահանել Իրան, ուստի տեղական շուկայում այս միսը «քչություն» է անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել