Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ 15-Ն ԵՆ

Նոյեմբեր 18,2009 00:00

Երեկ «Առավոտը» Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե «խոզի գրիպով» հիվանդ քանի՞ մարդ է իրենց մոտ բուժվում: Նշենք, որ A/H1N1 վիրուսի ախտանիշներ ունեցող բոլոր քաղաքացիները բուժօգնություն ստանում են հենց այդ հիվանդանոցում: Երեկ Նորքի ինֆեկցիոնից հայտնեցին, որ ժամը 17-ի դրությամբ գրիպի նոր դեպք չի արձանագրվել, իսկ ընդհանուր առմամբ մեր երկրում այսօր «խոզի գրիպով» վարակվել է 15 մարդ, որոնց մեծ մասը բուժվել եւ դուրս է գրվել: Հիվանդանոցում այդ վիրուսով վարակված ընդամենը 2 հիվանդ կա: Մասնագետների ներկայացմամբ, հիվանդների առողջական վիճակը բավարար է: Նշենք նաեւ, որ A/H1N1-ի համար հատկացվող «տամիֆլյու» դեղամիջոցը, որի գինը այս օրերին մեր դեղատներում հասել է 18-20 հազար դրամի, հիվանդին տրվում է պետպատվերի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել