Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏՆ ԷԺԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 18,2009 00:00

Բջջային կապի 3-րդ օպերատորի շուկա մուտք գործելուց հետո «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելը», մեկը մյուսին հերթ չտալով, սակագներն իջեցնելու վերաբերյալ հայտարարություններ են անում: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ էլ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասաց, որ իրենց ընկերությունն արդեն սկսել է «Hi Line առանց խոչընդոտների» ակցիայի մեկնարկը, որի շրջանակներում ADSL-ինտերնետի միացումը «ԱրմենՏելի» կողմից լինելու է անվճար, իսկ մոդեմների գները՝ առավել մատչելի: Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, իրենց կողմից արվող առաջարկի առավելությունն այն է, որ բաժանորդը չի պարտավորվում 1 տարվա պայմանագիր կնքել, իսկ պայմանագրի ընդհատման դեպքում ստիպված չի լինելու որոշակի տուգանք վճարել: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել