Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԱՐՄԱՏԱՑԵԼ Է

Նոյեմբեր 18,2009 00:00

Կոռուպցիայի տարածվածության աստիճանով աշխարհի 180 երկրների շարքում Հայաստանը 125-րդ տեղում է: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Հակակոռուպցիոն բարեփոխումները դրական են անդրադարձել մեր տարածաշրջանի երկրներից Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի վրա, որոնք, նախորդ տարիների համեմատությամբ, բավականին բարելավել են իրենց դիրքերը աշխարհի ամենակոռումպացված պետությունների ցանկում: Ի տարբերություն նշված պետությունների, Հայաստանում վիճակի վատթարացում է արձանագրվել: Նախորդ տարի մեր երկիրը 109-րդ տեղում էր: 2008-ի համեմատությամբ, այս տարի նահանջ է արձանագրվել նաեւ Բահրեյնում, Մալայզիայում, Մալթայում, Սլովակիայում:
Նշենք նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 3-ից ցածր է, որը բնորոշ է համակարգային կոռուպցիա ունեցող երկրներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել