Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թանկացման «հեղինակներին» կվերահսկեն

Նոյեմբեր 18,2009 00:00

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք դեղերի իրացման գների բարձրացումներ: Հանձնաժողովի տեղեկացմամբ, մասնագետների նախնական ուսումնասիրությունների համաձայն, սրտանոթային, շաքարային դիաբետի եւ հակավիրուսային խմբերի դեղերի շուկաներում գործող ներկրող եւ իրացնող խոշոր տնտեսվարողների վարքագիծը կարող է վկայել մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումների մասին: Նշվածի հիման վրա, հանձնաժողովի երեկվա նիստում վարույթ է հարուցվել վերոհիշյալ շուկաներում: Վարույթի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտներից տեղեկություններ են պահանջվել ապրանքի ձեռքբերման եւ իրացման գների կառուցվածքի բաղադրիչների, գների փոփոխությունների պատճառների եւ հիմնավորումների, ինչպես նաեւ՝ պայմանագրերի եւ հաշիվ-ապրանքագրերի պատճենների վերաբերյալ:
Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները վկայում են նաեւ բենզինի, դիզելային վառելիքի, բուսական յուղի, կարագի եւ շաքարավազի շուկաներում վերջին շրջանում արձանագրված իրացման գների բարձրացման միտումների մասին: Նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի ամանորին նախորդող ժամանակահատվածում արձանագրվում են լայն սպառման մի շարք ապրանքների իրացման գների բարձրացման միտումներ, հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է առնում վերոնշյալ շուկաներում գործող տնտեսվարողների վարքագիծը: Մասնավորապես կիրականացվեն նշված շուկաներում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից գների չհիմնավորված բարձրացման միջոցով օրենքի հնարավոր խախտումների կանխման եւ բացահայտման միջոցառումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել