Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԱԿԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանը դիմել է դատախազություն` իր, պայմանական ասած, մրցակից Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով, քանի որ վերջինս, ըստ Կոստանյանի, հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում լինելով «իշխանությունների թեկնածուն»՝ մամուլի տարբեր հրապարակումներում «իշխանության դրածո» լինելու, ընտրությունները տապալելու մեջ հանիրավի մեղադրում է Կոստանյանին: Ինչպես նաեւ, Կոստանյանի համոզմամբ, Հմայակ Հովհաննիսյանը արատավորել է նաեւ իր գործարար համբավը` իր հասցեին անձնական բնույթի մեղադրանքներ հնչեցնելով: Կոստանյանը երեկ նաեւ հայտարարություն է տարածել, որում մասնավորաբար ասված է. «Իշխանություններին մշտապես ծառայող կեղծ ընդդիմադիր Հմայակ Հովհաննիսյանի ընտրարշավից դեռ շատ առաջ լուսաբանող իշխանամետ լրատվամիջոցների տարածած լուրը` իբր ես հանել եմ թեկնածությունս ու ինքնաբացարկ եմ հայտարարել, իրականությանը չի համապատասխանում, սուտ է եւ նպատակ ունի, ինչպես միշտ, խաբել ընտրողներին: Միասնական ինքնաբացարկի իմ կոչը ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանի անունը սուտ եւ ձեւական կերպով շահարկող, իբր ընդդիմադիր, կեղծ գործիչների բացահայտմանը եւ այս պահին դեռ ուժի մեջ է:
Եվ քանի որ նրանք հրաժարվում են այդ քայլից եւ չեն արձագանքում իմ կոչին, ինչպես եւ սպասվում էր, այս ամսվա 20-ին, ժամը 18:00-ին, Ազնավուրի անվան հրապարակում թիմակիցներիս հրավիրած հանրահավաքի ժամանակ ես կպատռեմ նրանց ու հատկապես Հմայակ Հովհաննիսյանի դիմակներն ու բազմաթիվ բացահայտումներ կներկայացնեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել