Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂՔԱՏՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Նոյեմբեր 18,2009 00:00

Ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) հետազոտությունների, տնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքով Հայաստանում աղքատության մակարդակը 2009-ի 2-րդ կիսամյակում 2008-ի 2-րդ կիսամյակի 25,6%-ի համեմատությամբ աճել է՝ կազմելով 28,4%: Ըստ «Արմինֆոյի», այս մասին հայտարարել է ՀԲ ավագ տնտեսագետ Լիրե Էրսադոն: Ընդհանուր առմամբ, Հայաստանում աղքատների թիվը 2009-ի 2-րդ եռամսյակում ավելացել է ավելի քան 90 հազարով: Հաշվետու ժամանակահատվածում ծայրահեղ աղքատների թիվը կազմել է 6,9%՝ ավելանալով ավելի քան 107.000-ով: Ըստ Լ. Էրսադոյի, ճգնաժամի հետեւանքով Հայաստանում կրճատվել են եկամուտները եւ հետեւաբար՝ նաեւ ապրանքների ու ծառայությունների պահանջարկը: Մարդիկ սկսել են գնել ավելի էժան ապրանքներ եւ սննդամթերք, հազվադեպ են գնում երկարաժամկետ օգտագործման ապրանքներ, սկսել են ավելի քիչ օգտվել հասարակական տրանսպորտի ծառայություններից եւ հազվադեպ են այցելում բարեկամներին ու ծանոթներին: Մյուս կողմից՝ նկատվել է, որ ալկոհոլի վրա կատարված ծախսերն ավելացել են 60%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել