Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ ԷԼ Է ԴԱՌՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 18,2009 00:00

«Հանրահավաքով սկսում ենք Հայաստանի առաջադիմական կուսակցության նոր քաղաքական սեզոնի բացումը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ամսի 20-ին Ազնավուրի անվան հրապարակում հրավիրված հանրահավաքի նպատակն այսպես հիմնավորեց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ըստ նրա, այն քաղաքական իրավիճակում, երբ հասկանալի դարձավ, որ Հայաստանում այլեւս չկա ընդդիմություն, մանավանդ, Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո, երբ ամբողջապես վարկաբեկված են մնացած քաղաքական ուժերը, իսկ իշխանությունը բաժանված է երկու հիմնական ուժերի միջեւ՝ «Պետական կառավարումն առանց քննադատության, առանց ժողովրդի շահերի պաշտպանության՝ գնալու է լճացման»: Այս պարագայում, Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած ՀԱԿ-ը հավակնում է դառնալ խնդիրներ բարձրացնող եւ դրանց լուծման համար կռիվ տվող ընդդիմություն: «Նույնիսկ մինչեւ վերջերս իմ անձը փորձում էին կապել իշխանությունների հետ: Բայց ժամանակը ցույց տվեց, որ ով որ իշխանության հետ էր, այսօր իշխանության մեջ է կամ այդ իշխանությանը մերձ է: Ժամանակը չէ՞, արդյոք, հասկանալու, որ մեր քաղաքական կազմակերպությունը եղել է, մնում է ու կմնա անկախ, չթելադրվող եւ ինքնուրույն միավոր: Այո, մենք աջակցել ենք նախորդ իշխանությանը, բայց վերջին ընտրությունները ստեղծեցին նոր, բնական դասավորվածություն, եւ ակնառու է, որ մենք քաղաքական մեծամասնության մեջ չենք: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք նրա հետ էլ չենք: Հետեւաբար, մեր գործունեությունը կարող է տեղավորվել միայն այս մեծամասնությանն ու կառավարությանը ընդդիմանալու տիրույթում: Այս հանրահավաքով սկիզբ է դրվում այդ իսկ գործունեությանը»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել