Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՏԻՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՁԳԵԼ

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"

Ինչպես արդեն հայտնել ենք («Առավոտ», 13.11.09), ԿԳՆ կազմի մեջ մտնող Կրթության ազգային ինստիտուտը, տնօրեն Ն. Ղուկասյանի խոսքերով, «իր միջոցներով» ձեռք է բերել ահա այս Volksvagen touareg ջիպը (տե՛ս լուսանկարը) եւ հետո, նույն աղբյուրի պնդմամբ, այն «փոխանցել» է իր վերադասին՝
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որը եւ օգտվում է ազգային ինստիտուտի առատաձեռն «փոխանցումից»:
Թե ինչպես է բյուջետային հիմնարկը ձեռք բերել  $70 հազար արժողությամբ այս շքեղ՝ հրասայլ հիշեցնող ավտոմեքենան (հուշենք ամենահարմար պատասխանը՝ «նվիրել է ազգային բարերարներից մեկը՝ կրթությունը զարգացնելու նպատակով»), ինստիտուտի ինչին էր պետք այդ ջիպը, եւ արդյոք պարոն Աշոտյանը չի՞
կարող ծառայել հայրենի կրթությանը՝ երթեւեկելով ավելի համեստ մեքենայով՝ այդ հարցերի
պատասխանները, հավանաբար, կտրվեն: Բայց որ վարչապետի հանձնարարականը՝ «գոտիները
ձգելու մասին», առայժմ չի կատարվում՝ դա կարծես թե ակնհայտ է: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել