Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒՆ ԽԵԼԱՑԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Երաժշտությամբ պարբերաբար զբաղվելը փոխում է ուղեղի գործառույթներն ու կենսաբանությունը: Երաժշտությունը կարող է օգտագործվել ճանաչողական հմտությունների զարգացմանն ուղղված թերապիայում: Սա իրականում անվտանգ ու աննախադեպ հեշտ միջոց է գիտակցությունն ու մտածողությունը խթանելու համար: Ըստ doctors.am-ի՝ գիտնականներն անընդհատ ապացուցում են, որ երաժիշտներն ունեն կառուցվածքային առումով խիստ զարգացած ուղեղ՝ այն մարդկանց համեմատ, ովքեր երբեւէ չեն զբաղվել երաժշտությամբ: Երաժիշտները հաճախ են օգտագործում իրենց ուղեղի այն կենտրոնները, որոնք կարեւոր են ինֆորմացիայի մշակման տեսանկյունից: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր նոր են սկսում երաժշտությամբ զբաղվել, անմիջապես նկատելի է նրանց ուղեղային որոշակի հատվածների ակտիվացումը: Երաժշտական տեսքով ինֆորմացիան վերամշակող ուղեղի հատվածների զարգացածությունը կարեւոր է նաեւ այլ տիպի ինֆորմացիան ընկալելու եւ վերամշակելու համար: Այդ իսկ պատճառով հատկապես վերջերս առավել հաճախ է հնչում այն տեսակետը, որ երաժշտությունը նպաստում է մտածողությանը: ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի գիտնականները այս երեւույթը ուսումնասիրել են կապիկների վրա: Երաժշտության ընկալման հիմքում ընկած նեյրոնային մեխանիզմների ուսումնասիրությունը թույլ կտա հետագայում այն արդյունավետորեն կիրառել ուղեղի աշխատանքի խանգարումով հիվանդների բուժման համար: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երաժշտությունն օգնում է գիտակցության զարգացմանը, սոցիալական վարքի ճիշտ դրսեւորմանը:
ԴՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈ՞Ղ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՍ
Եթե ուզում ես քո մասին իմանալ այն, ինչ մինչ այժմ չես բացահայտել, ուրեմն պարզիր՝ լրացնելով հենց այս թեստը:
1. Քեզ պատմածին որեւէ բան ավելացնո՞ւմ ես՝ պատմելով ընկերներիդ.
ա) այո- 10,
բ) երբեմն- 5,
գ) երբեք-0։
2. Մենակություն սիրո՞ւմ ես.
ա) ոչ- 0,
բ) այո- 10,
գ) միայն՝ երբ տխուր եմ- 5։
3. Երազներ տեսնո՞ւմ ես.
ա) այո- 10,
բ) ոչ- 0,
գ) այո, բայց ոչ գունավոր- 5։
4. Ինչպիսի՞ երաժշտություն ես նախընտրում.
ա) ռոք- 0,
բ) դասական- 10,
գ) էստրադային- 5։
5. Կարողանո՞ւմ ես փոքրիկների համար արագ հեքիաթ հորինել.
ա) այո- 10,
բ) ոչ- 0,
գ) կարողանում եմ, բայց լավ չի ստացվում- 5։
6. Քո սենյակում սիրածդ իրերո՞վ ես շրջապատված.
ա) այո- 10,
բ) ոչ- 0,
գ) որոշ իրեր- 5։
7. Գրո՞ւմ ես երգեր.
ա) այո- 10,
բ) ոչ- 0,
գ) նախընտրում եմ լսել- 5։
8. Կյանքն ի՞նչ գույնով ես պատկերացնում.
ա) երկնագույն- 10,
բ) դեղին- 5,
գ) կարմիր- 0։
9. Ի՞նչ հաղորդում ես նախընտրում դիտել.
ա) «Երկու աստղ»- 5,
բ) «Ամեն ինչ կինոյի մասին»- 10,
գ) «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»- 0։
10. Երբ ընկերներով ուրախ զրուցում եք եւ հանկարծ՝ բոլորը լռում են։ Դու.
ա) սպասում ես՝ մինչեւ որեւէ մեկը խոսի- 0։
բ) փորձում ես որեւէ հետաքրքիր զրույց սկսել- 10,
գ) որեւէ ծիծաղելի պատմություն ես պատմում- 5։
Հարցերին պատասխանելուց հետո հաշվիր քո հավաքած միավորները։
Եթե հավաքել ես մինչեւ 15 միավոր, ապա դու  ստեղծագործող չես եւ կյանքին բաց աչքով ես նայում, չունես վառ երեւակայություն։ Ճիշտ է, քո կյանքն էլ իր հետաքրքրություններն ունի, բայց փորձիր լինել ավելի զգայուն եւ նրբանկատ. պետք է հիշել, որ մարդիկ իրական աշխարհում ապրում են միայն երազներով…
15-70 միավոր.- Դու, այսպես ասած՝ «ոսկե միջինն» ես։ Քո կյանքը ուրախ է, հարուստ՝ հետաքրքիր իրադարձություններով։ Երբեմն ստեղծագործում ես՝ ոգեշնչվելով ինչ-որ բանից։
70-100 միավոր.- Դու սիրում ես գրել եւ երազել. թուղթն ու գրիչը քո կյանքի անբաժան մասն են։ Ունես հարուստ երեւակայություն, շրջապատված ես քո սիրած իրերով եւ մարդկանցով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել