Բասկետբոլի Երեւանի աղջիկների «Հատիս» թիմը, որն անկախ Հայաստանի պատմության մեջ Եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացած առաջին ակումբն է, Հին աշխարհամասի կանանց գավաթի 2009/10 թթ. խաղարկության խմբային մրցաշարի անդրանիկ հանդիպումն անցկացրեց Հունաստանում եւ 54:105 հաշվով զիջեց այդ երկրի չեմպիոն «Սոնի Աթինաիկոսին»: Հաջորդ խաղը մեր բասկետբոլիստուհիներն անցկացնելու են նոյեմբերի 19-ին: Այդ օրը նրանք մայրաքաղաքի «Միկա» մարզադահլիճում հյուրընկալելու են Ռուսաստանի «Չեվակատա» թիմին: