Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԼՍՈՆՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Նոյեմբեր 17,2009 00:00

Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 3-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կկայանա  ցուցահանդես, որ կազմակերպվել է Շվեդիայի՝ Եվրամիության նախագահության, ՀՀ-ում  Էստոնիայի հյուպատոսության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության եւ Հայաստանում «Օրիֆլեյմ» ընկերության կողմից:
Շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Կառլսոնը, որն ապրում էր տանիքում»  վիպակը վերածվել է հայտնի մուլտֆիլմի: Մուլտֆիլմը, որը երկար տարիների միջով Խորհրդային Միությունից փոխանցվել է անկախ Հայաստանին,  անչափ հոգեհարազատ է մի քանի սերունդների:
Լինդգրենի գրքերի պատկերազարդող Իլոն Վիկլանդը ցուցահանդեսը բացելու նպատակով Հայաստանում է: Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն նաեւ աշակերտների կողմից պատրաստված երեխաների իրավունքներին նվիրված մանրապատումներ:
Հայաստանի բոլոր մարզերի 20 դպրոցներից 400 աշակերտ մասնակցել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից անցկացված մրցույթին: Թիմերը սովորել են երեխաների իրավունքները, քննարկել,  գրել եւ ներկայացրել  երեխաների որեւէ իրավունքին նվիրված մանրապատում: Հաղթող է ճանաչվել երեք թիմ՝ Երեւանի թիվ 149, Էջմիածնի թիվ 5 դպրոցի  եւ Էջմիածնի Ներսիսյան վարժարանի աշակերտները, որոնք «Օրրան» ԲՀԿ-ի՝ կարիքավոր եւ փողոցում հայտնված երեխաների կենտրոնի, ինչպես նաեւ Աշոտ Ղազարյանի «Հումորի դպրոցի» սաների հետ միասին կներկայացնեն հաղթած ներ֊կայացումները: Հայտնի դերասաններ Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը եւ Զառա Արամյանը նոր փայլ կհաղորդեն միջոցառմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել