Նոյեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Հայ կոմպոզիտորների կամերային երաժշտություն» համերգաշարի առաջին համերգը, որը կազմակերպել էր Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը: Աշնանային համերգաշարն իր մեջ ներառում է 5 վոկալ-գործիքային, ինչպես նաեւ լրացուցիչ երգչախմբային ելույթներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռ. Ամիրխանյանը, որը երաժշտագետ Նոնա Ոսկանյանին հանձնեց կոմպոզիտորների միության անդամատոմս (N136):
Համերգի ընթացքում հնչեցին նոր ստեղծագործություններ (Արփինե Կալինինա՝ «Հովազը»՝ cadenca դաշնամուրի համար, Զարուհի Աղամալյան՝ Լարային կվարտետ), ինչպես նաեւ հայտնի կոմպոզիտորների՝ Գեւորգ Մանասյանի, Սիմոն Հովհաննիսյանի, Գագիկ Հովունցի, Սոֆա Ազնաուրյանի, Ռուբեն Ալթունյանի երկերը: Փառատոնի հաջորդ համերգը կկայանա նոյեմբերի 19-ին: