Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Կոսովոյի իշխող Դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Խաշիմ Տաչին (նկարում), հայտարարել է կիրակի օրը կայացած տեղական ընտրություններում հաղթանակ տանելու մասին: Դրանք 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի կողմից միակողմանի անկախություն հռչակելուց ի վեր առաջին ընտրություններն էին: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Կոսովոյի Դեմոկրատական կուսակցությունը 36 ընտրատարածքներից 20-ում հաղթանակ է տարել: Կոսովոյում գործող մյուս ազդեցիկ կուսակցությունը՝ Դեմոկրատական լիգան, դրա ղեկավար Ֆաթմիր Սեյդիուի ասելով, հաղթանակ է տարել Պրիշտինայում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, ընտրություններին հետեւող դիտորդները շեշտել են, որ Կոսովոյի սերբերը բոյկոտել են տեղական ընտրությունները: Սերբիայի կառավարության՝ Կոսովոյի եւ Մետոխիի հարցերով նախարար Գորան Բոգդանովիչը այդ ընտրությունները որակել է անօրինական եւ ոչ լեգիտիմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել