Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավստրալիան պաշտոնապես ներողություն խնդրեց

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Ավստրալիայի վարչապետ Քեւին Ռադդը երեկ պաշտոնապես ներողություն է խնդրել այն 500 հազար «մոռացված ավստրալիացիներից», այդ թվում՝ նաեւ բրիտանացի վերաբնակներից, որոնք իր երկրի մանկատներում տասնամյակներ շարունակ ենթարկվել են սեքսուալ բռնությունների, դաժան եւ հարկադիր աշխատանքի: «Մենք ամաչում ենք ետ նայել, որովհետեւ ձեզնից շատ-շատերը մատնված են եղել սովի, ցրտի ու միայնության, եւ որովհետեւ դուք բացարձակապես զրկված եք եղել պատսպարվելու ու որեւէ մեկին դիմելու հնարավորությունից»,- հայտարարել է Ավստրալիայի կառավարության ղեկավարը՝ երկրի խորհրդարանում ունեցած իր ելույթում՝ դիմելով այն \"\"ծնողազուրկներին, որոնք 1930-1970թթ. ավստրալիական մանկատներում ենթարկվել են ծաղրուծանակի:
Կանբեռայում տեղի ուենցած արարողությանը մասնակցել են նաեւ նրանք, ովքեր մանկության տարիներին ստիպողաբար տեղափոխվել են Ավստրալիա: Այդ երկրում ասօր գրանցված են շուրջ 7 հազար այդպիսի միգրանտներ: «BBC»-ի փոխանցմամբ, նրանցից շատերը վարչապետ Ռադդի ելույթի ժամանակ ուղղակի արտասվել են: Երկրի վարչապետը հույս է հայտնել, որ ազգային մասշտաբով ներողություն խնդրելը ինչ-որ կերպ, գոնե, կմեղմացնի այդ ցավն ու Ավստրալիայի պատմության մեջ կդառնա շրջադարձային: Մանկական միգրացիայի ծրագիրը դադարեցվել է ընդամենը 40 տարի առաջ: Մինչ այդ Մեծ Բրիտանիան աղքատ ընտանիքների երեխաներին ստիպողաբար, երբեմն առանց ծնողների գիտության ուղարկել է Ավստրալիա, Կանադա եւ այլ երկրներ՝ դրանց ազգաբնակչության թիվը ավելացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել