Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իտալիան ԵՄ-ին առաջարկում է միասնական բանակ ստեղծել

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Բրիտանական «The Times»-ին տված հարցազրույցում Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատտինին (նկարում) հայտարարել է, թե Իտալիան մտադիր է նոյեմբերի 19-ին կայանալիք գագաթաժողովում Եվրամիությանը միասնական բանակ ստեղծելու առաջարկ անել: Նա շեշտել է, որ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Լիսաբոնի համաձայնագրի համաձայն, եթե եվրոպական երկրները ցանկանան, ապա կարող են ռազմական միություն կնքել: Նախարարի ասելով, նման ռազմավարական կարեւորության միություն մի անգամ արդեն ստեղծվել է, երբ կնքվել է ԵՄ տարածքում միասնական վիզային ռեժիմ սահմանող Շենգենյան համաձայնագիրն ու միասնական արտարժույթ ունենալու մասին որոշումը: Ֆրատտինին առաջարկում է նման սկզբունքով նաեւ ԵՄ անդամ երկրների համաեվրոպական միասնական պաշտպանական համակարգ ստեղծել: Իտալիայի ԱԳ նախարարը գտնում է, որ եթե եվրոպական երկրները ընդհանուր արտաքին քաղաքականություն չվարեն, վտանգ կա, որ Եվրոպայի հետ աշխարհում կդադարեն հաշվի նստել: Նրա ասելով, եթե ԱՄՆ-ն եւ Չինաստանը միավորվեն G2-ում եւ ստեղծեն խաղաղօվկիանոսյան առանցք, ապա ատլանտյան ալյանսը կարող է մոռացության տրվել: Ֆրատտինիի կարծիքով, միասնական բանակի ձեւավորումը կարող է օգտակար լինել նաեւ հաշվի առնելով Աֆղանստանում առկա իրավիճակը: Նրա դիտարկմամբ, հիմա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եվրոպական երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին քննարկում է Աֆղանստան լրացուցիչ տեխնիկա եւ ռազմական համակազմ ուղարկելու հարցը, բայց եթե ԵՄ-ն ունենա միասնական բանակ, նման հարցերն ավելի արագ եւ արդյունավետ լուծում կստանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել