Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԱԲԱՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԼԵՀԱՀԱՅՈՑ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ

Նոյեմբեր 17,2009 00:00

Հորդանանում՝ նույնանուն գետի արեւելյան ափին, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանի նախաձեռնությամբ, Վիգեն Կարապետյանի աջակցությամբ դրվել է հայկական եկեղեցու հիմքը:
Հորդանանի հաշեմենյան թագավորությունը եկեղեցու շինարարության թույլտվություն վաղուց էր տվել, սակայն միջոցներ չէին գտնվում: Եկեղեցին կկոչվի Սուրբ Կարապետ՝ ի հիշատակ Վիգեն Կարապետյանի հոր՝ Կարո Կարապետյանի:
Իսկ  Լեհաստանի մայրաքաղաքում լույս է տեսել հայկական «Ավետիս» թերթի անդրանիկ համարը, խմբագիրն է Արմեն Արթվիչը, կարգախոսը՝ «Մունետիկ, որ բերում է բարի լուրեր», հրատարակիչն է «Լեհահայոց մշակույթի եւ ժառանգության հիմնադրամը»: Ըստ նախաձեռնության հեղինակների, «Ավետիսի» նպատակն է ազգային միասնության  շրջանակներում միավորել հանրության տարբեր շերտերը, համադրել ավանդականն ու ժամանակակիցը: Թերթը ունենալու է սոցիալ-մշակութային ուղղվածություն եւ փորձելու է նպաստել հայ համայնքի համախմբվածությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել