Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 17,2009 00:00

Չի արձագանքել

ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Երեւանի 16-րդ թաղամասի 32/29 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Փրկարարները հարազատների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 79-ամյա Ամալյա Շահնազարյանի դին:

Կորածի դին գտնվեց

Արագածոտնի մարզից տեղեկություն էր ստացվել, որ նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վարդաբլուր գյուղի բնակիչ՝ 69-ամյա Տանյա Աբրահամյանը (հոգեկան հիվանդ) տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Նոյեմբերի 15-ին, ժամը 09.15-ին, Վարդաբլուր-Ալագյազ ճանապարհին, դաշտի մեջ, հայտնաբերվել է Տ. Աբրահամյանի դին:

Ական՝ ՀԱԷԿ-ին հարակից տարածքում

Արշալույս գյուղի մերձակայքում՝ ՀԱԷԿ-ից 300մ հեռավորության վրա, Արմավիրի մարզային փրկարարական վարչության, մարզային ոստիկանության, ՀԱԷԿ-ի պաշտոնատար անձանց եւ ՀՀ ՊՆ ականազերծման խմբի կողմից հայտնաբերվել է մարտական ական:

Ինքնությունը դեռ չպարզված

Շիրակի մարզի «Արաքս ջրառ» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել, որ «Կառնուտի» ջրամբարում հայտնաբերվել է մոտ 70 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ:

Ացետոնային թունավորմամբ

Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ացետոնից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Լեռնապատ գյուղի բնակչուհի՝ 29-ամյա Մարիամ Դանիելյանը: Վերջինիս վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է միջին ծանրության:

Տուժածը հայ է

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ նոյեմբերի լույս 13-ի գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից ոչ շատ հեռու՝ Լուբերցի շրջանում հարձակվել են քրոջը տեսության գնացած ՀՀ քաղաքացու վրա, հասցրել դանակի ութ հարված, վնասել են տուժածի թոքերը եւ եւս երկու հրազենային վնասվածք՝ գլխին: ՀՀ քաղաքացին չի մահացել, այս պահին գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Տուժածը չի կարողանում խոսել, սակայն ժեստերով հասկացրել է, որ հարձակվողները երեքն էին եւ բոլորն էլ սլավոնյան արտաքինով: Իրավապահները սպասում են, թե երբ տուժածը ունակ կլինի խոսել, որ նրանից ցուցմունք վերցնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել