Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, նոյեմբերի 14-ին ոստիկանության Քաջարանի բաժանմունքից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի դիմացի սարալանջի «Քաշին ձոր» կոչվող տարածքում սպանություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 14-ին, ժ.13.00-ի սահմաններում, 1973 թ. ծնված Մխիթար Հ.-ն որս կատարելու ժամանակ իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տիպի 7,62×39մմ տրամաչափի հրացանից անզգուշությամբ կրակել է 1979 թ. ծնված Կարեն Նավասարդյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Մխիթար Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: