Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԷԿ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Նոյեմբեր 17,2009 00:00

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կալանավորեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության առաջին կարգի մասնագետ Վահե Դավթյանին: Նա այս տարվա հոկտեմբերի 9-ին գտնվելով հարբած վիճակում, Ջրվեժում գործող «Մատրյոշկա» գիշերային ակումբից իր ծանոթուհուն տուն տանելու ճանապարհին Գայի պողոտայով ավտոմեքենան վարել է թույլատրելի արագությունը գերազանցող արագությամբ: Վթարի հետեւանքով մահացել էր տաքսի ավտոմեքենայի վարորդ Վարդգես Պետրոսյանը եւ «Արմենպրեսի» աշխատակից Հովհաննես Խաչատուրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել