Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԸ «ԲԱՐԻՇԵ՞Լ» ԵՆ

Նոյեմբեր 17,2009 00:00

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշվել է բացել «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետը։ Քննարկմանը ներկա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանը չպետք է կորցնի տարանցիկ երկիր լինելու իր կարգավիճակը:
«Վերին Լարսի» բացումը կարող է նպաստել նաեւ Հայաստանի առեւտրային կապերի ակտիվացմանը, քանի որ այն մեր երկրի համար հանդիսանում է  արտաքին տրանսպորտային ուղի: Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետի թողունակությունը, բացման դեպքում, կկազմի օրական 400 ավտոմեքենա: Անցակետը փակ է 2006 թվականից՝ շինարարության պատրվակով:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը ավելի վաղ հայտարարել էր, որ տրանսպորտային միջոցների եւ բեռների փոխադրումն այս մաքսակետով հնարավոր կլինի իրականացնել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ վերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել