Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎԱԶԱԿԱՊԵՏԻՆ ՀԱՎԱՏԱԼԸ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է

Նոյեմբեր 17,2009 00:00

Երեկ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը քաղաքական ուժերի եւ անհատների տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: Եղան նաեւ այնպիսինները, որոնք շուրջ երկու տարի ընթացող համաժողովրդական շարժման ներկա հանգրվանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, միգուցե եւ իրավացիորեն, գնահատեցին որպես «հուժկու վերլուծություն»: «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը վերահաստատում է իր մոտեցումները Արցախի խնդրի կարգավորման եւ հայ-թուրքական հակամարտության գործընթացում: Մենք հավատարիմ ենք համաժողովրդական շարժման սկզբունքներին եւ գաղափարներին՝ օր առաջ հակաժողովրդական ռեժիմը տապալելու մարտավարությանը եւ երկրում սահմանադրական կարգի հաստատմանը: Նրանք, որոնք ընկրկել են, չեն հավատում սեփական ժողովրդի իմաստությանն ու ուժին, որոնք չեն գնահատում եւ վախենում են սեփական ժողովրդի կերտած հաղթանակներից, դեռեւս չեն հասկացել, թե ինչ ասել է Հայրենիք, հայրենի հող, պետք է հեռանան հայոց քաղաքական բեմից: Օրվա հրամայականն է նաեւ՝ իրականացնել հայեցակարգային եւ գաղափարախոսական փոփոխություններ, ինչը կառաջացնի քաղաքական մտածողության սերնդափոխություն: Առաջնորդը չի կարող լինել պակաս վճռական, քան այն ժողովուրդը, որը ընտրել է իրեն: Առավել եւս միամտություն է եւ անխոհեմություն հավատալ այն ավազակապետին, որը կեղեքում, թալանում է ե՛ւ երկիրը, ե՛ւ հայ մարդուն»,- ասված է ազգային-քաղաքական նախաձեռնության երեկ տարածած հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել