Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ

Նոյեմբեր 17,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը հրապարակեց «Օգոստոս» գործակալության դեմ «Գինդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցի վերաբերյալ կայացրած իր վճիռը: Ինչպես եւ սպասվում էր, դատարանը բավարարեց «Գինդ» տպարանի հայցը, ըստ որի՝ «Օգոստոս» գործակալությունից հօգուտ տպարանի պետք է բռնագանձել մոտ 2 միլիոն 6 հարյուր հազար դրամ: Բացի այդ, դատարանը վճռեց արգելել «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակումը այնքան ժամանակ, քանի դեռ գործակալությունը «Գինդ»-ի նկատմամբ, իբր, ունեցած պարտքը չի վճարել: Ի դեպ, ՀՀ ԱԺ աշխատակազմը չեղյալ է համարել նաեւ «ՉԻ» թերթի խորհրդարանական լրագրողների՝ ԱԺ աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարան մուտք գործելու հավատարմագիրը: Երեկ թերթի լրագրող Թագուհի Թովմասյանին, իբրեւ բարի կամքի դրսեւորում, հնարավորություն է տրվել միայն ԱԺ շենք մտնել, իսկ ահա խորհրդարանի դահլիճ մուտք գործելն արգելվել է: Թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը երեկ էլ պնդեց, որ դատարանի որոշումը քաղաքական պատվերի արդյունք է, ու նաեւ հայտարարեց, որ այն բողոքարկելու է ե՛ւ վերադաս դատարաններում, ե՛ւ անհրաժեշտության դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Տիկին Մաթեւոսյանը միաժամանակ շեշտեց, որ նոյեմբերի 10-ից հետո հրապարակվող «ՉԻ» թերթը շարունակելու է տպագրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել