Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵ՞Տ

Նոյեմբեր 17,2009 00:00

Ապպո Ջաբարյանը USA Armenian Life Magazine-ում գրում է, թե նոյեմբերի 3-ին ԼՂՀ նախկին նախագահ, Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը դրամահավաքի կապակցությամբ եղել է Լոս Անջելեսում: Ըստ lragir.am-ի, մի քանի մասնակիցների փոխանցմամբ, Ղուկասյանն ասել է, թե իր այցելության նպատակը մարաթոնի մասին խոսելն է, սակայն նա հիմնականում կենտրոնացել է հայ-թուրքական արձանագրությունների վրա: Նա ընդունել է, որ արձանագրությունները պարունակում են տարբեր թույլ կողմեր եւ բացթողումներ: Ղուկասյանն ասել է նաեւ, որ ինքը քաջատեղյակ է եղել եւ հասկանում է Սփյուռքի դժգոհությունները  արձանագրությունների հետ կապված եւ կիսում է դրանք: Նա նաեւ ասել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շատ թույլ է եւ անպատրաստ: Ղուկասյանը նշել է, որ ինքը հասկանում է՝ Սփյուռքի հետ երկխոսությունը շատ ուշ է կայացել, որը նույնպես սխալ էր: ԼՂՀ նախկին նախագահը շեշտել է, որ ինքը տասն անգամ ավելի շատ է արտահայտել իր դժգոհությունը Սերժ Սարգսյանին արձանագրությունների հետ կապված, քան Սփյուռքը: Նա նաեւ նշել է, որ “Սերժ Սարգսյանը հավանական է, որ սխալ է գործել, բայց նա ազնիվ եւ հայրենասեր անձնավորություն է եւ իր ուսերին մեծ պատասխանատվություն է ստանձնել. նա կոչ է արել բոլորին սատարել եւ ոչ թե հակադրվել նրան: Ինչ վերաբերում է Արցախին, ապա Ղուկասյանն ասել է, որ ոչ ոք չի պատրաստվում մի գյուղ անգամ հանձնել: Նա զգուշացրել է, որ եթե Շուշիի համար անհրաժեշտ գումար չհավաքվի, ադրբեջանցիներն անմիջապես կհայտարարեն, որ այն այնքան էլ կարեւոր չէ հայերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել