Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏԵՂԾԵԼ ԱՆԳԼՈ- ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

Նոյեմբեր 17,2009 00:00

«Կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները պետք է իրենց հայտարարություններում ավելի հավասարակշռված ու կոռեկտ լինեն, այդ հայտարարություններն անհեթեթ են»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի  դեսպան Չառլզ Լոնդսդեյլնի  ու Մեծ Բրիտանիայի թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի հայտարարություններին ի պատասխան՝ այսպես արձագանքեց Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը գործնական օգուտների բացակայության պատճառով: Իսկ Հայաստանում այդ երկրի դեսպան Չառլզ Լոնդսդեյլն էլ իր հերթին ասել է, որ առաջին հերթին թուրք եւ հայ ժողովուրդները պիտի քննարկեն ընդհանուր պատմության հարցերը: ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ եվրոպական ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների ներկայացուցիչները պետք է շատ լավ գիտակցեն, որ մարդկության դեմ ոճրագործությունների պատիժը պետք է կանխարգելի նոր ոճրագործությունները: Ի պատասխան դեսպանի հայտարարությանը՝ Է. Շարմազանովը խորհուրդ տվեց դեսպանին դիմել իր երկրի ներկայացուցիչներին՝ քննարկելու անգլո-իռլանդական հարաբերությունների խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել