Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ԳՈՐԾՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՈՒՅՍ ՉԻ ԿԱՊՈՒՄ

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"

«Ես կարծում եմ, որ եթե սեպտեմբերի 1-2-ին ընդդիմությունը կոչ աներ եւ ժողովրդին հաներ փողոց ու պահեր փողոցում մի քանի օր՝ 100 հազար, 200 հազար, 500 հազար, ես չգիտեմ, ինչքան որ կարողանար, ապա առաջին՝ այս արձանագրությունները չէին ստորագրվի, երկրորդ՝ հնարավոր կլիներ հասնել արտահերթ ընտրությունների։ Բայց դա չարվեց, արվեց ուղիղ հակառակը, եւ այսօր ընդդիմությունը, ես չեմ տեսնում, որ ի վիճակի է հասնել արտահերթ ընտրությունների»,- «tert.am»-ի մատուցմամբ՝ երեկ հայտարարել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը։ Նա արտահերթ ընտրությունների հնարավորությունը պայմանավորել է նոր ընդդիմադիր ուժի ձեւավորմամբ։ «Եթե զարգացումները բերեն այնպիսի վիճակի, որ ժողովուրդը ռեալ սպառնալիք տեսնի իր գոյության, իր հայրենիքի նկատմամբ, կձեւավորվի նոր ընդդիմություն, որը այն ժամանակ, միգուցե, կսկսի աշխատել։ Այսօրվա ընդդիմության կողմից ես արտահերթ ընտրությունների հեռանկար չեմ տեսնում»,- հայտարարել է Վահան Շիրխանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել