Լրահոս
Օրվա լրահոսը

Հանած 185 միլիոն

Նոյեմբեր 14,2009 00:00

Դիլիջանի «Օրհուս» կենտրոնում փոխքաղաքապետ Ա. Մակարյանի, քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գ. Դավթյանի, հ/կ-ների մասնակցությամբ քննարկվել է քաղաքի եկող տարվա բյուջեն եւ արձանագրվել է, որ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով բյուջե-2010-ը կունենա դժվարություններ, սակայն լիովին կֆինանսավորվեն սանմաքրման, աղբահանման, լուսավորման, ասֆալտապատման, կանաչապատման աշխատանքները, որը պայմանավորված է քաղաքը տուրիզմի եւ ֆինանսական կենտրոն դարձնելու հանգամանքով: Կֆինանսավորվեն բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, որոշ փողոցների ու նրբանցքների լուսավորության ապահովման աշխատանքները: Ըստ դիլիջանցիների, առաջնային են նաեւ նոր աղբավայրերի, շինարարական աղբի համար առանձին վայրերի ստեղծման, թաղամասերում մանր աղբամանների ու նստարանների տեղադրման, երիտասարդական որոշ միջոցառումների ու «Երիտասարդ Դիլիջան» թերթի համաֆինանսավորման խնդիրները: Քաղաքապետարանի ներկայացուցիչները խոստացել են առաջարկները ներառել բյուջեի նախագծում եւ ներկայացնել ավագանու քննարկմանը, որոնք հավանության արժանանալուց հետո կիրագործվեն:
Անցած տարի Դիլիջանի բյուջեն 612 միլիոն դրամ էր, այս տարի՝ 775 միլիոն, եկող տարվա համար նախատեսված է 590 միլիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել