Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին «Թեղուտի» մասին

Նոյեմբեր 14,2009 00:00

\"\"Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ եւ Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ Լոռու մարզկենտրոն Վանաձորում երեկ քննարկվում էին մարզի բնապահպանական խնդիրները եւ, մասնավորաբար՝ Թեղուտի հարցը: Առաջին օրը չէ եւ առաջին անգամը չէ, որ հասարակական կազմակերպությունները ահազանգում են, պնդում եւ գիտական հիմնավորումներով ապացուցում, որ հանքերի շահագործման նպատակով Թեղուտի անտառները հատելը անթույլատրելի է:
Հավաքի ժամանակ ցուցադրվեց Տիգրան Պասկեւիչյանի «Թեղուտ» ֆիլմը, փորձագետները եւս մեկ անգամ ներկայացրին Թեղուտի տակ գտնվող հանքերի հնարավոր շահագործման վնասները:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս քննարկումը լուսաբանվում է մարզային եւ հանրապետական լրատվամիջոցներում, խնդրով մտահոգ կազմակերպություններն ու անձինք աղմուկ են բարձրացնում, սակայն պետական կառույցները անդրդվելի են եւ շատ հաճախ չեն մասնակցում Թեղուտին նվիրված քննարկումներին: Այս առումով, ցավոք, բացառություն չէր նաեւ վանաձորյան քննարկումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել