ՖԻԴԵ-ի որոշմամբ, շախմատի աշխարհի թիմային հաջորդ առաջնության մեկնարկը տրվելու է 2010 թվականի հունվարի 3-ին՝ Թուրքիայի Բուրսա քաղաքում: Հողագնդի լավագույն հավաքականի կոչման համար պայքարելու իրավունք վերապահվել է 10 թիմի՝ Հայաստանին, Իսրայելին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Բրազիլիային, Չինաստանին, Եգիպտոսին, Թուրքիային, Ադրբեջանին եւ Հունաստանին: