Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ պարտության գինը

Նոյեմբեր 14,2009 00:00

Մոսկվայում շարունակվում է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի չորրորդ հուշամրցաշարը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկից հետո, երբ ընթանում էր առաջատարների շարքում, վեցերորդ տուրում սեւերով պարտվեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, իսկ հաջորդ օրը սպիտակներով միավորը բաժանեց Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ: Թանկարժեք միավորների կորստի պատճառով նա երեկ կայացած ութերորդ տուրից առաջ 3,5 միավորով նահանջել էր վեցերորդ հորիզոնական: Իսկ աշխարհի տասն ուժեղագույն գրոսմայստերները մրցաշարային աղյուսակում դասավորվել էին հետեւյալ հաջորդականությամբ. Վլադիմիր Կրամնիկ՝ 5,0 միավոր, Վիշվանաթան Անանդ եւ Վասիլի Իվանչուկ՝ 4,5-ական, Մագնուս Կարլսեն, Բորիս Գելֆանդ եւ Լեւոն Արոնյան՝ 3,5-ական, Ռուսլան Պոնոմարյով՝ 3,0, Ալեքսանդր Մորոզեւիչ, Պյոտր Սվիդլեր եւ Պետեր Լեկո՝ 2,5-ական:
Երեկ ութերորդ տուրում հանդիպում էին Կրամնիկն ու Լեկոն, Արոնյանն ու Իվանչուկը, Գելֆանդն ու Անանդը, Կարլսենն ու Պոնոմարյովը, Մորոզեւիչն ու Սվիդլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել