Մոլդովայի իշխանությունները երեկ չեղյալ են համարել այս տարվա ապրիլին Քիշնեւում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո երկու ռումինացի դիվանագետներին «նոն գրատա» հայտարարարելու մասին Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի կողմից ստորագրված հրամանագիրը: Այդ մասին, «Ռեգնումի» փոխանցմամբ, Բուխարեստում տեղի ունեցած Կենտրոնական Եվրոպայի նախաձեռնության գագաթնաժողովում ասել է Մոլդովայի ԱԳ նախարար Յուրի Լյանկեն՝ շեշտելով, որ այդպիսի հրամանագիր ստորագրելու անհրաժեշտություն այն ժամանակ էլ չի եղել: Հիշեցնենք, որ Մոլդովայի նախկին նախագահի հրամանագրով երկրից վտարվել եւ «persona non grata» էր հայտարարվել Մոլդովայում Ռումինիայի դեսպան Ֆիլիպ Թեոդորսկուն եւ դեսպանատան խորհրդական Իոն Գաբորյանին: