Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԵՆ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ

Նոյեմբեր 14,2009 00:00

«ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, իսրայելցի զինվորականները երեկ Գազայի հատվածի սահմանին գնդակահարել են պաղեստինցի մի անչափահասի եւ եւս երեքին ձերբակալել են:
Իսրայելի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, թե զինվորները կրակ են բացել՝ կասկածելով, որ պաղեստինցիները մտադիր են Իսրայելից շրջափակված այդ անկլավի սահմանի պարսպի մոտ պայթուցիկ սարք տեղադրել: Պաղեստինյան «Ալ-Քուդս» ռ/կ-ն, վկայակոչելով ականատեսներին՝ փոխանցել է, որ ձերբակալվածների թվում կան վիրավորներ: Տեղի բնակիչները նաեւ ասել են, թե իսրայելցիները կրակ են բացում բոլոր այն մարդկանց վրա, ովքեր սահմանային արգելափակոցին 300 մետրից ավելի են մոտենում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել