Լրահոս
Օրվա լրահոսը

Կրծողների դեղը կովերն են կերել

Նոյեմբեր 14,2009 00:00

Նախօրեին Շիրակի մարզի Աշոցք գյուղում կրծողների դեմ պայքարի պատճառով սատկել են գյուղի 6 կովեր: Բանն այն է, որ այդ գյուղի դաշտերում, որտեղ Աշոցքի բնակիչները արածեցնում են իրենց կովերը, կրծողների դեմ պայքարի համար դեղ են շաղ տվել: Գյուղացիներն էլ, անտեղյակ լինելով, ամեն անգամվա պես իրենց կովերին բաց են թողել այդ արոտավայրերը:
Ըստ գյուղացիների, այդ մասին իրենց որեւէ մեկը չի իրազեկել: Գյուղի երկու ընտանիքի երեքական կովերը սատկել են: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ ընտանիքներից մեկի կովերը սատկել են հենց այդ պատճառով: Իսկ մյուս ընտանիքի կովերի սատկելու դեպքը երեկ է գրանցվել: Այժմ մայրաքաղաքում լաբորատոր փորձաքննություն է անցկացվում՝ պատճառը հայտնաբերելու ուղղությամբ:
Գյուղում տարածված խոսակցությունների համաձայն, արդեն սկսել են նաեւ  հավեր սատկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել