Այս տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արմեն Ասլանյանը նշանակվել է Խարկովում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, իսկ Խարկովի քաղաքապետի նոյեմբերի 10-ի հանձնարարականով նույն անձը նշանակվել է քաղաքապետի միջազգային կապերի գծով խորհրդական` հասարակական հիմունքներով:
«Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ նոր խորհրդականի առաջին հանձնարարություններից են Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի 2010 թվականի ապրիլին Խարկով կատարելիք այցի նախապատրաստումը, Խարկովի եւ Հայաստանի բազմաբնույթ համագործակցության զարգացումը: